Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողի կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարաձգվեց

Նոյեմբեր 19,2024 17:38 Share

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել մեղադրյալի խափանման միջոց կալանքը :

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում: 

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունն ու մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը երկարաձգեց եւս երեք ամսով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել