«Ցեղասպանության մութ ուրվականը դեռ ուղեկցում է մեզ»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ ֆորումի» ժամանակ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ հնչած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում այսպիսի ահազանգ կա։
Անտոնիո Գուտերեշը ուղերձում նաև ամրագրել է․ «Հանուն զոհերի և ցեղասպանություն վերապրածների բոլոր կառավարությունները պետք է վավերացնեն ու լիարժեք իրականացնեն կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելու ոճրագործներին։ Մենք պետք է հզորացնենք կանխարգելման գործիքները՝ այդ թվում ամրապնդելով միջազգային դատարանի գործիքները։ Եվ այժմ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Կոնվենցիան պարտադրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը։ Պետք է անել ամեն բան վաղ նախազգուշացման ազդարարումը տալու համար։ Լավագույն կերպով, որ կարող ենք հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, այս ոճրագործության դեմ միջոցներ ձեռնարկելն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































