Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար

Դեկտեմբեր 19,2024 10:13 Share

Դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։ Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն կերպ հանձնառու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման աշխատանքները շարունակել նոր ձևավորվող վարչակազմի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել