Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Արալեզ գյուղում բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. shamshyan.com

Հունվար 01,2025 21:35 Share

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» և 27-ամյա Գալուստ Շ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031