Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը

Հունվար 20,2025 10:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երդմնակալության արարողությունը ԱՄՆ պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է: Առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1789թ.: Ընդ որում, սահմանադրությամբ նախատեսված տեքստն ամբողջությամբ կարդալուց հետո Ջորջ Վաշինգտոնն ավելացրեց «So Help Me God»խոսքերը և այն դարձավ ավանդույթ հաջորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների համար: Ի դեպ, Թրամփը դառնում է ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով (առաջինը Գ. Քլիվլենդն էր):

Թրամփն օրեր առաջ որոշում կայացրեց երդմնակալության արարողությունն անցկացնել ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես ընդունված է, այլ փակ վայրում, քանի որ եղանակը բավականին ցուրտ է Վաշինգտոնում և առատ ձյուն է տեղում: Այստեղ տեղին է հիշել Նախագահ Հարիսոնի երդմնակալությունը, որի ժամանակ նա մրսեց, հիվանդացավ և արդյունքում մահացավ պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, դառնալով ԱՄՆ պատմության ամենից կարճ պաշտոնավարած նախագահը (չնայած այդ ժամանակ՝ 1841թ. եղանակը 13 աստիճանով բարձր էր քան այսօր):

Այսօրվա նրա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները՝ շեշտադրելով ներքին խնդիրների առաջնահերթություններն իր երկրորդ վարչակազմի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: