Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր շարանցում՝ ՊՆ-ում

Հունվար 28,2025 16:31 Share

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել