Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի խորհրդականը հանդիպել է Իրանի արտգործնախարարի, այլ պաշտոնյաների հետ

Փետրվար 02,2025 20:43 Share

168.am– Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որն այցով գտնվում է Թեհրանում, հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչիի հետ, հայտնում է Mehr-ը։

Կիրակի ավելի վաղ Հաջիևը հանդիպել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։

«Հաջիևի հետ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և հատկապես ընդգծեցինք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը»,- հանդիպումից հետո գրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Ալիևի խորհրդականը հանդիպել էր նաև Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մեհդի Սանային։

Այս այցն իրականացվում է Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնական հրավերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728