«Ադրբեջանում գործողություններ են տեղի ունենում, դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, դատվում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա հավելեց․ «Իմ սարսափը ոչ միայն Ադրբեջանի գործողություններից է, այլ այն ահավոր, ես կասեի՝ անմարդկային քաղաքականությունից, որը վարում են ՀՀ օրվա իշխանությունները։ Եվ այստեղ մենք եկել ենք, որովհետեւ օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարությունները ուղղակի սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»։
Նա նշեց՝ ակնկալում են, որ ԿԽՄԿ-ն օր առաջ, ժամ առաջ պետք է կարողանա փրկել այսօր մահապարտի կարգավիճակով Բաքվի բանտերում գտնվող անձանց։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ։ ՀԿ-ները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































