Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է եւ կտտանքների է ենթարկվում, հայ-ադրբեջանական հաշտություն ու խաղաղություն հնարավոր չէ»

Մարտ 03,2025 15:49 Share

«Այս պայմաններում, երբ մեր հայրենակիցները տանջվում են Բաքվի բանտերում, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է եւ ենթարկվում են մարմնական, հոգեկան ու ֆիզիկական կտտանքների, հայ-ադրբեջանական հաշտություն, խաղաղություն հնարավոր չէ։ Թող սա իմանա նաեւ ադրբեջանական հասարակությունը, թող սա իմանան Իլհամ Ալիեւն ու ամբողջ աշխարհը։ Մեկը ես կդառնամ երդվյալ թշնամի այն պետության ու հասարակության, որը կհանդուրժի, որ իմ հայրենակիցներն այս վիճակով իրենց վախճանը գտնեն կամ իրենց ամբողջ կյանքն անցկացնեն Բաքվի բանտերում»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա հավելեց, որ հանրությունն իր վճռականությունը պետք է ցույց տա, եւ առաջին հերթին՝ Հայաստանի գործող վարչախմբին, որն ունի անհրաժեշտ գործիքակազմ, բայց մատը մատին չի խփում եւ զբաղված է իր ներքին օրակարգով։

Մենուա Սողոմոնյանը դիմեց Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ խնդրելով դադարեցնել հացադուլը։ «Ավելի լավ ժամանակներ են գալու, ավելի նպաստավոր միջազգային քաղաքական պայմաններ են դասավորվելու, որոնց ազդեցությամբ հնարավոր է դառնալու ձեր եւ այնտեղ տանջվող մարդկանց ազատ արձակումը»,- ասաց նա։

Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին https://www.aravot.am/2025/02/27/1472380/ ։ ՀԿ-ները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31