Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն խմբակցության նիստում կորոշի՝ ինչպե՞ս վարվել Հովիկ Աղազարյանի հետ․ Արթուր Հովհաննիսյան

Մարտ 26,2025 15:02 Share

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ, իրենց նախկին կուսակից Հովիկ Աղազարյանի գործը, որի համար ՀՀ գլխավոր դատախազը նրան անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ, բացարձակ կապ չունի հանրային հնչեղություն ստացած այն միջադեպի հետ, երբ Հովիկ Աղազարյանը, օրաթերթերից մեկին՝ իր հեռախոսում գրանցված «Սուրենավան» անվան տակ, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ էր փոխանցել։

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան` Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ դատախազի միջնորդության վերաբերյալ բոլոր տեսակետերը կլսեն եւ խմբակցության նիստում կորոշեն իրենց հետագա անելիքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել