Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովն ու Բայրամովը նամակներ են փոխանակել

Ապրիլ 04,2025 19:01 Share

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ երկու երկրների արտգործնախարարները նամակներ են փոխանակել։

Ջեյհուն Բայրամովն իր ուղերձում ընդգծել է՝ Բաքուն ու Մոսկվան հաջողությամբ զարգացրել են երկկողմ հարաբերությունները՝ ռազմավարական գործընկերությունից հասցնելով դաշնակցային հարաբերությունների։

«Այսօր դաշինքը, որն առանձնանում է ինտենսիվ երկկողմ շփումներով, շարունակում է արդյունավետորեն ամրապնդվել։ Վառ օրինակ է ապրանքաշրջանառության շարունակական աճը», – շեշտել է ադրբեջանցի պաշտոնյան։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին գոհունակությամբ է խոսել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակից և հավելել․ – «Առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի միջև հաստատված վստահելի երկխոսությունը»։

Լավրովը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի և Բաքվի միջև համակարգված համագործակցությունը կնպաստի նաև Հրավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930