Լրահոս
Օրվա լրահոսը

Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը. Աննա Հակոբյան

Ապրիլ 09,2025 15:07 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ վարչապետի կողակցի՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը

Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեւոսյանի անունը։

Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որեւէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։

Չէր հայտարարում, որովհետեւ մեր միջավայրում նորմալ էր նայել եւ չտեսնելը, կարդալ եւ չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետեւ մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել։

#կրթվելընորաձեւէ շարժման նպատակը տողերի, վերնագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձեւ դարձնելն է։

Սեր եւ խոնարհում Հրանտ Մաթեւոսյանին եւ Վանո Սիրադեղյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: