Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, որոնք կոալիցիան պաշտոնների և առևտրի առարկա են տեսնում, պետք է հիշեցնել մի կարևոր հատված մեր հուշագրից:
Երևանի ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևանը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ Երևանի զարգացման և երևանցիների բարօրության:
Կարդացեք նաև