Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Ղազարյանը ներկայացրել է խորհրդարանում ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը եւ երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերը

Մայիս 05,2025 19:35 Share

Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մայիսի 5-ին ընդունել է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի պետական գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերն առավելապես հետաքրքրվել են կրթության եւ երիտասարդության քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներով ու ծրագրերով:

Թագուհի Ղազարյանը մանրամասն ներկայացրել է վերջերս խորհրդարանում ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը եւ երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերը:

Պատգամավորի դիտարկմամբ վիճակագրության համաձայն՝ մեծացել է երիտասարդների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը քաղաքական, մշակութային կյանքին, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը երիտասարդական ծրագրերին: Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանն աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարան ունեցող երկրներից է:

Հանդիպման ընթացքում Թագուհի Ղազարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում Երիտասարդական խորհրդարանի գործունեության կարեւորությանը՝ որպես երիտասարդների քաղաքական մասնակցության խթանման արդյունավետ մեխանիզմի:

Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները երիտասարդական քաղաքականության ոլորտում:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031