Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իրական սպառնալիքները, դրանց դիմակայման մասին քննարկումները թողած, առավոտից երեկո դատարկ ու վտանգավոր զրույցներով են լցնում մեր հանրային տիրույթը. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 03,2025 21:01

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Սա էլ հենց այսօր տեղի ունեցած Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ անցկացված տակտիկական զորավարժություններից դրվագ է։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդած տեղեկատվության համաձայն․ «2025թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ անցկացվել է տակտիկական զորավարժություն՝ իրական կրակով։

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության վիճակի, զբաղեցրել են կրակային դիրքեր և կատարել կրակային հարվածներ հաուբիցներից և համազարկային հրթիռային համակարգերից՝ ոչնչացնելով պայմանական թշնամու թիրախները»։

Հունիսի մեկնարկից դեռ երեք օր է անցել, բայց արդեն հրապարակել են տեղեկատվություն պահեստազորայինների հետ անցկացված մեկ վարժանքի և այսօրվա զորավարժության մասին։

Մեր իրական սպառնալիքները, դրանց դիմակայման մասին քննարկումները թողած, առավոտից երեկո դատարկ ու վտանգավոր զրույցներով են լցնում մեր հանրային տիրույթը ՀՀ իշխանությունները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30