Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը և Ռուսլան Դավիդովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները

Հունիս 10,2025 15:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: