Այն, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրոհում էին Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Վեհարանը, արտառոցից այն կողմ գտնվող երևույթ է ինքնին: Դա չափազանց արտառոց է, չափազանց: Նույնիսկ Կաթողիկոսին խեղդամահ արած բոլշևիկյան իշխանությունը 1938-ին այդպես չի գրոհել Վեհարանը: Առհասարակ, եթե մեր Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհարանի վրա պատմության ընթացքում նման հարձակումներ եղել էլ են, ապա միայն թշնամիների կողմից: Հազիվ թե կարելի է 1-2 դեպք գտնել, որ Վեհարանի վրա հայերը հարձակված լինեն…
… Ակնհայտ է, որ դա Վեհարանի վրա գրոհ էր: Ուժի ցինիկ ու գրգռիչ ցուցադրություն:
Ի վերջո, եթե փաշինյանական իշխանության, նրա իրավապահների նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելը լիներ, ապա շատ հանգիստ ու անաղմուկ դա կարող էին անել գիշերը, կարող էին անել Գյումրի-Երևան ճանապարհին, կարող էին անել այլ տեղում ու այլ պայմաններում:
Բնական է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չէին կարող չիմանալ, որ Միքայել սրբազանը հունիսի 27-ին Մայր Աթոռում քահանայաց ժողովի է մեկնելու: Ըստ այդմ, Փաշինյանին ու նրա հրամանները պարգևավճարի դիմաց կատարող «իրավապահ» մարմիններին անհրաժեշտ էր հենց գրոհել Վեհարանի վրա:
Կարդացեք նաև
Բայց որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն ստիպված եղավ նահանջել, անգամ իրենց նահանջը փորձեցին «փաթեթավորել» իրավիճակը չսրելու մտահոգություններով: Այն դեպքում, երբ նման լարված իրավիճակը հենց իրենց գործողությունների հետևանքով էլ ստեղծվել էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում