Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել, այն ՔՊ-ականներին, որոնք անարգում են հավատի խորհրդանիշները». Ավետիք Քերոբյան. «168 ժամ»

Հուլիս 31,2025 10:43

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ իշխանությունն իրականացնում է հանրային պառակտում, որպեսզի չկարողանանք  ապահովել դիմադրության օջախներ։ Ավելին, ըստ նրա՝ հասարակության դիմադրության կենտրոնները ջլատելու համատեքստում է կատարվում Մայր Աթոռի դեմ արշավը, որի հարցում, ի դեպ, նույն կազմակերպիչը՝ Փաշինյանը, նույն ՔՊ-ի ներսում է հանդիպում դիմադրության։

«ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք իրենց հարցեր են տալիս, կան մարդիկ, որոնք դիմում են գրում, դուրս են գալիս։ ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել, այն ՔՊ-ականներին, որոնք անարգում են հավատի խորհրդանիշները։ Այս վիճակը չի կարող անվերջ տևել։ Ի վերջո, ՔՊ-ից մնալու է մի փոքր խմբակ, ավերակների վրա են մնալու և շուտափույթ ինքնաթիռի տոմս առնեն, որ փախնեն։ ՔՊ-ում ամաչում են, իսկ վաղ թե ուշ այդ ամոթը կբերի պայթյունի»,- շեշտեց Քերոբյանը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031