Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է: Դատավճիռները կախված են մի անձի կամքից. Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 29,2025 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

-Միջազգային կառույցները սատարում են այսօրվա իշխանություններին: Ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենք մտնելուց առաջ լրագրողներին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այն հարցին, թե նախկինում, երբ ի պաշտոնե շփվում էր միջազգային կառույցների հետ, սա՞ էր իրենց պատկերացրած ժողովրդավարությունը, պարոն Սարգսյանը պատասխանեց՝ ոչ:

Անդրադառնալով Մասիսի համայնքապետի երեկվա կալանավորմանը՝ պարոն նախագահն ասաց, որ դատավճռից անմիջապես հետո հայտարարություն են տարածել ու ընդգծել, որ ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է: Դատավճիռները կախված են մի անձի կամքից. « Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որեւէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար, որ որեւէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: