Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբուհի Գալյանին դրա համար է Նիկոլը վարձատրում․ կարող էր ուրի՞շ բան ասել»․ Աննա Մկրտչյան

Փետրվար 05,2026 14:24 Share

«Սրբուհի Գալյանին դրա համար է Նիկոլը վարձատրում․ կարող էր ուրի՞շ բան ասել։ Պիտի այնքան ինտենսիվությամբ կրկնի Նիկոլի ասածները, որ կարողանա իր 200 հազար դոլարանոց տունն ապահովի, որ sms-ը չստանա»,- այսօր ԱԺ շենքի մոտ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների ցույցից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում եւ Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին եւ Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիեւի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։ Ցույցին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Հիշեցնենք, երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կրկին պնդել էր՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Աննա Մկրտչյանի վստահությամբ՝ միջազգային կառույցներն էլ կրկնակի չափանիշներով են առաջնորդվում եւ լռում են այն դեպքում, որ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների թիվը գերազանցում է հինգ տասնյակը։

Լուծումը իր կարծիքով մեկն է՝ Նիկոլը չլինի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն լինի, կկարողանանք Բաքվի բանտերից ետ բերել հայերին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728