Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու կալանքը փոխվեց տնային կալանքով

Փետրվար 17,2026 21:21 Share

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեւորգ Մանուկյանի այսօր քննեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի եւ եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի պաշտպաններից Արա Զոհրաբյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Դատարանը որոշեց Ներսիսյանների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ եւ բացակայելու արգելքով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728