«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնառու է եւ ապահովելու է, որպեսզի ինչպես առաջիկա ԱԺ ընտրությունները, այնպես էլ բոլոր ընտրությունները լինեն ազատ, արդար ու թափանցիկ, որպեսզի արդյունքները լինեն մեկ ձայնի ճշգրտությամբ»,- ԱԺ նստաշրջանում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց՝ անկախ այն հանգամանքից, թե քարոզարշավի ընթացքում մրցակիցները որքան սուր հռետորաբանություն կօգտագործեն մեկը մյուսի նկատմամբ, ընտրությունների արդյունքները լինելու են ՀՀ քաղաքացու կամքը։ «Եվ սրանում որեւէ կասկած լինել չի կարող։ Ես այդ հանձնառությունը ստանձնել եմ եւ քանի դեռ իմ մանդատը շարունակվում է՝ ես կրկնում եմ իմ հանձնառությունը՝ բոլոր ընտրությունները, որոնք ԿԸՀ-ն կազմակերպելու է, լինելու են ազատ, արդար, թափանցիկ եւ արտահայտելու են ՀՀ քաղաքացու կամքը»,- հավելեց նա։
ԿԸՀ նախագահը նաեւ հայտարարեց, որ պետք է բացառվի վարչական ռեսուրսի ցանկացած չարաշահում, այս հարցում մանրուքներ չկան։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































