Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են վերարտադրվել, որովհետեւ Ալիեւը պահանջում է, վախեր ունեն, որ իրենց խոստումները չկատարելու դիմաց պատժի կարժանանան»

Ապրիլ 15,2026 12:54 Share

«Ինչո՞ւ են իշխանություններն ուզում վերարտադրվել, որովհետեւ նրանք վախեր ունեն՝ իրենց խոստումները չկատարելու դիմաց պատժի արժանանալու։ Ավելի լավ, քան իրենք, ոչ մեկը չգիտի, թե իրենք ինչ են խոստացել իշխանության գալուց, ինչի դիմաց են խոստացել եւ իրենց իշխանության բերողների կողմից ինչ պատժի կարժանանան, եթե այդ խոստումները չկատարվեն»,- ԱԺ նստաշրջանում ԿԸՀ 2024-2025 թվականի գործունեության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Ալիեւն ամեն օր նրանց հիշեցնում է, որ իրենք դեռ Սահմանադրությունը չեն փոխել։ Ալիեւը նրանցից պահանջում է 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, որովհետեւ այդ 300 հազար ադրբեջանցիները, տեղավորվելով Հայաստանում, շատ կարճ ժամանակահատվածում դառնալու են ավելին, քան 300 հազարն է։ Իսկ նիկոլիզմի թեզ 002-ով հստակ ասվում է՝ այն մարդը, ով բնակվում է Հայաստանում, դառնում է ՀՀ քաղաքացի եւ երկրի տերը։ Ասել է, թե մի քանի տարի հետո Ալիեւի պահանջով 300 հազար բնակեցումները կդառնան 1 մլն ընտրող, եւ առանց պատերազմի երկիրը կհանձնեն Ադրբեջանին։ Եթե ոչ, ապա այս իշխանությունը պատժի առաջ է կանգնելու։ Ահա այս վախերն այս իշխանություններին դարձրել են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնող «Չարի վերջ»-ի հերոս»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմենուհի Կյուրեղյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց․ «Խաղաղ երկինք եմ մաղթում, խաղաղվեք, խնդրում եմ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930