Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Ութերորդ տուրում Շանթ Սարգսյանն առաջին պարտությունը կրեց ու զգալիորեն զիջեց դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ նահանջելով երրորդ տասնյակ։
Նրա փոխարեն իրենց դիրքերը նկատելիորեն բարելավեցին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայկը գրանցեց ոչ-ոքի և 6,0 միավորով տեղ զբաղեցրեց 12-րդ հորիզոնականում, իսկ Ռոբերտը տոնեց հինգերորդ հաղթանակն այս առաջնությունում և միավորներով հավասարվելով Հայաստանի ազգային հավաքականի իր թիմակցին՝ բարձրացավ 15-րդ տեղ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































