Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է. «Փաստ»

Ապրիլ 16,2026 10:58 Share

Չի կարելի ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ ու ասել, թե ընդդիմությունն է օրակարգ թելադրում: Առայժմ, թերևս, տեղին է դիտարկումը օրակարգ ձևավորելու մասին: Ու այդ գիծը պետք է շարունակել: Առավել ևս, որ ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերը հասարակությանն առաջարկելու շատ բաներ ունեն՝ ի տարբերություն պատերազմաբեր ու պատերազմով սպառնացող իշխանության:

Կարծում ենք՝ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան սահուն կերպով լրահոսում ծանրության նժարը թեքել իրենց առաջարկությունների, ծրագրերի, դրանց հետ կապված քննարկումների կողմը:

Իսկ Փաշինյանի «գիշերհանա» հակաընդդիմադիր բորբոքումները լավագույնս բնութագրում են այն, որ նա էլի անհարիր, անթույլատրելի բառապաշարի է անցել: Չնայած, կներեք, ինչո՞ւ «էլի»: Այսինքն, այդ ե՞րբ էր այդ բառապաշարից հեռու գնացել: Նա, որ իրեն էթիկայի ու էսթետիկայի նվիրյալի տեղ էր դրել, մշտապես անտեսել է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս դեպքում բնորոշն այն է, որ Փաշինյանն իսկապես էլ չունի ասելիք: Դրա համար էլ անցնում է ցածրակարգ վիրավորանքների:

Նրան մնացել է մեկ էլ պետական բյուջեի միջոցներով յուրօրինակ «ընտրակաշառքներ» բաժանելը, թոշակառուների մասին «հանկարծակի» հիշելը, գյուղացիներին անտոկոս վարկեր խոստանալը կամ տալը: Գյուղացիներին, որոնք այդ վարկերից պատրաստվում են օգտվել, պետք է բացատրել, որ դա պետությունն է տալիս, եթե Փաշինյանն ասում է՝ անտոկոս, ապա երբ քվեարկությամբ ու համատեղ ուժերով Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա գյուղացիների համար կարվի ավելին, քան անտոկոսը:

Օրակարգն, իհարկե, կարևոր է: Բայց ոչ պակաս էական է երկրում, հասարակության մեջ տրամադրության փոփոխությունը: Ներկայում մեր հանրությունը մի տեսակ «ավտոմատացված» ռեժիմի անցած դատապարտյալ է հիշեցնում իր վարքով: Այդ հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930