Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգիական ոչ մի հարցում չի համապատասխանում այն արդյունքներին, որոնք արձանագրվեցին քվեարկությամբ

Հունիս 08,2026 10:51 Share

Համեմատենք ԿԸՀ հրապարակած բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները, այն տվյալների հետ, որոնք հրապարակվում էին ըստ սոցիոլոգիական հարցումների։

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով պատկերն այսպիսին է։

«Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,
«Հայաստան» դաշինք – 9,94%,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։

Հայաստանում նախընտրական հարցումներ հրապարակել են 4 կազմակերպություններ՝ Էմ Փի Ջի՝ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) եւ EVN Report-ը:

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի վերջին հարցմամբ պատկերն այսպիսին է։  Ո՞ր կուսակցությունների, դաշինքների օգտին եք քվեարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. այս հարցին տրվել են նման պատասխաններ. ՔՊ-ի օգտին որոշել է քվեարկել 32.4%-ը, Ուժեղ Հայաստանի օգտին՝ 16.4%-ը, Հայաստան կուսակցությունների դաշինքի օգտին՝ 15.2%-ը, ԲՀԿ-ի օգտին՝ 8.8%-ը, Միասնության թևերի օգտին՝ 6.2%-ը։ Մյուս ուժերի օգտին կքվեարկեն շուրջ 3% և ավելի պակաս թվով քաղաքացիներ։

Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հարցումների համաձայն՝ ՔՊ-ի վարկանիշը մայիսին հասավ 32 տոկոսի։ Իսկ «Ուժեղ Հայաստանի» վարկանիշը 6 տոկոս էր։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) իր միակ հարցման արդյունքները ներկայացրել է հունիսի 3-ին։ Հարցումների համաձայն՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

EVN Report-ի հունիսի 4-ի հարցմամբ, «իշխող կուսակցությունը ամրապնդում է դիրքերը»՝ ՔՊ-ն 36.26 տոկոս։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930