Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարից ապրիլ հայկական ծագման ապրանքների արտահամումն աճել է 33,9 տոկոսով. Վահե Հովհաննիսյան

Հունիս 08,2026 16:43 Share

2025 թվականին արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարի հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ հունիսի 8-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

«2021-2025 թվականների մենք մեծացրել ենք կապիտալ ծախսերի մասնաբաժինը՝ 3,1 տոկոսից հասցնելով 6,2 տոկոսի»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ հնարավոր է եղել զսպել ընթացիկ ծախսերի աճը՝ այն 25,9 տոկոսից նվազեցնելով մինչեւ 23,1 տոկոս:

Զեկուցողի խոսքով կապիտալ ծախսերի աճը հիմնականում ուղղվել է մարդկային կապիտալի, անվտանգային եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Վահե Հովհաննիսյանը կարեւոր ձեռքբերումներից է համարել հարկային եկամուտների առաջանցիկ աճը:

Խոսելով պետական բյուջեի պակասուրդից՝ նախարարը նշել է, որ այս ընթացքում այն միջինում կազմել է 3,2 տոկոս: 2025 թվականին պակասուրդը կազմել է 3,7 տոկոս, որը հնարավորություն է տվել նվազեցնել պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ում:

Անդրադառնալով արտաքին զարգացումներին՝ զեկուցողը փաստել է՝ 2025 թվականն աչքի է ընկել աշխարհում աճի թույլ տեմպերով, գնաճի աստիճանական թուլացմամբ, դրամավարկային քաղաքականության մեղմացմամբ:

2025 թվականին հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 12 տոկոսով: Նշվել է, որ ընթացիկ տարվա հունվարից ապրիլ հայկական ծագման ապրանքների արտահամումն աճել է 33,9 տոկոսով, ինչը, ըստ Վահե Հովհաննիսյանի, դրական ազդակ է 2026 թվականի տնտեսական աճի համար:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 101,3 տոկոս, աճը՝ շուրջ 12 տոկոս: Ծախսերը կատարվել են 95,8 տոկոսով, այդ թվում՝ ընթացիկ ծախսերը՝ 97,5, կապիտալ ծախսերը՝ 89,6 տոկոսով:

Զեկուցողը ներկայացրել է նաեւ Ֆինանսների նախարարության ծախսերը, որոնք եղել են 353,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,5 տոկոս:

Նիստն ամբողջությամբ

 

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930