«Հունիսի 7-ի ընտրությունները հնարավորություն տվեցին ընտրողներին ազատ ընտրություն կատարել տարբեր քաղաքական այլընտրանքների միջև։ Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ընտրողների վրա։ Քարոզարշավը լի էր առճակատողական մոտեցումներով և պառակտիչ հռետորաբանությամբ և ձայները գնելու ու այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, ինչի պատճառով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին նախընտրական քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց»,- Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին։

A press conference by the heads of the international election observation missions on Armenia’s parliamentary elections was held at the Armenia Marriott Hotel. Yerevan, Armenia
Ըստ նրա՝ պետական ապարատի ներկայացուցիչների վրա ճնշումները՝ մասնավորապես իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին մասնակցության հետ կապված, ինչպես նաև այն բոլոր սոցիալական ու տնտեսական միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են առաջացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության և հավասարության հետ կապված։
Ըստ Ֆարահ Քարիմի՝ անբավարար վերահսկողությունը և քարոզարշավի ֆինանսական միջոցների կանոնակարգումը սահմանափակում էին թափանցիկության և հանրային վերահսկողության հնարավորությունները։

A press conference by the heads of the international election observation missions on Armenia’s parliamentary elections was held at the Armenia Marriott Hotel. Yerevan, Armenia
Միջազգային դիտորդական առաքելության կազմում ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչ Էդիտա Էստրելլայի գնահատմամբ՝ ընտրությունները տեղի ունեցան հատկապես լարված աշխարհաքաղաքական համատեքստում, լի ուղղակի արտաքին միջամտությամբ․ «Հասկանում ենք, որ ՌԴ-ի համար առաջնային էր օգտագործել բոլոր հնարավոր գործիքները ՀՀ-ին իր ազդեցության գոտում պահելու համար։ Այս նպատակին հասնելու համար ռուսական իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու՝ իրենց հարուստ փորձի վրա»։
Կարդացեք նաև

A press conference by the heads of the international election observation missions on Armenia’s parliamentary elections was held at the Armenia Marriott Hotel. Yerevan, Armenia
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչի կարծիքով՝ տարբեր դերակատարների պատրաստակամությունը համագործակցելու միջազգային դիտորդների հետ խոսում է ժողովրդավարական գործընթացների հանդեպ իրենց վստահության մասին․ «Այս ֆոնին կարող եմ ընդգծել այս ընտրությունների կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում բավականին բևեռացված հռետորաբանությունը, ինչը բավականին լարված մթնոլորտ ստեղծեց ընտրողների և պաշտոնյաների համար։ Տեղական և արտաքին գործոնների դերակատարությունը ավելացրին լարվածությունը և ընտրություններին միջամտությունը։ Առկա ճնշումը բացասական ազդեցություն ունեցավ նաև ընտրական վարչարարական մարմինների գործունեության որակի ընկալման վրա»։
Եվրախորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն էլ նշեց, որ ԿԸՀ-ն անաչառ հանդես եկավ կուսակցությունների գրանցման, հեռացմանը վերաբերող հայցերի և դիմումների կարգավորման հարցում․ «Վնասակար և չարակամ միջազգային միջամտության փորձերով փորձում էին շեղել ժողովրդավարական գործընթացների առաջընթացը տարբեր գործիքների կիրառությամբ՝ այդ թվում կիբերհարձակումներն ու տեղեկատվական արշավները։ Մենք, իհարկե, դատապարտում ենք այս բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին»։
Լրագրողների դիտարկմանը՝ նշեցիք, որ քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և սադրիչ հռետորաբանությամբ, ինչպես նաև գրանցվել են պետական ռեսուրսների չարաշահման դեպքեր և հարցին՝ կարո՞ղ եք ասել, որ այս ամենը ազդեցություն չի թողել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և ՀՀ-ն մնացել է իր հանձնառությունների շրջանակում, ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յանեշ Լենարչիչը պատասխանեց․ «Դիտարկել ենք կալանավորումների ու ձերբակալությունների բավականին մեծ թիվ, որը խոչընդոտել է կոնկրետ անհատների կողմից քարոզարշավին մասնակցության հնարավորությանը։ Մենք մեր դիտարկումները գնահատում ենք ՀՀ-ի՝ ԵԱՀԿ հանձնառությունների լույսի ներքո»։
Հարցին՝ արդյոք տեսե՞լ եք Ձեր պրակտիկայում դեպք, երբ ընտրությունների ձայների հաշվարկի տասը տոկոսի հիման վրա որևէ քաղաքական ուժ հայտարարում է իր հաղթանակի մասին, ինչպես դա եղավ երեկ մեր երկրում, Յանեշ Լենարչիչն ասաց․ «Իհարկե, դա ժամանակավրեպ և ինչ-որ չափով ռիսկային էր․ որովհետև մնացած 90 տոկոս ձայների արդյունքում շատ մեծ է ռիսկը, որ արդյունքը կարող էր էականորեն տարբերվել»։

A press conference by the heads of the international election observation missions on Armenia’s parliamentary elections was held at the Armenia Marriott Hotel. Yerevan, Armenia
Ֆարահ Քարիմին էլ համաձայնեց այս որակմանը ու հավելեց․ «Իրոք, շատ ժամանակավրեպ ու ռիսկային էր այդ վարքագիծը։ Բայց ԱՄՆ-ից մինչև ԵՄ երկրներ քաղաքական գործիչները շատ հաճախ են իրենց այսպես պահում»։
Հարցին՝ արդյոք խոցելի չե՞ք համարում այն, որ նորմալ ընթացակարգով ձայները չէին հայտարարվում ԿԸՀ-ի կողմից այն պայմաններում, երբ կար այդ հոգեբանական ճնշումը, և իշխանություններն արդեն տոնում էին հաղթանակ՝ ձայների տասը տոկոսի վրա հիմնված, Նատալի Լուազոն պատասխանեց․ «Տպավորված ենք, թե ինչ պրոֆեսիոնալ էին կազմակերպում հաշվարկը։ Այն, որ իշխող ուժը տոնում էր իր հաղթանակը ժամանակից շուտ, ես իհարկե, չեմ քաջալերում այսպիսի վարքը, բայց կարող եմ ասել, որ շատ երկրներում եմ տեսել նման բան։ Ինձ նաև բացասական առումով տպավորեցին ընդդիմադիր ներկայացուցիչների խոսքերը, որոնք հնչում էին գիշերը։ ԿԸՀ-ն պրոֆեսիոնալ կերպով արեց իր աշխատանքը և շատ ողջամիտ ժամանակահատվածում այդ արդյունքները ներկայացվեցին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































