Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի համար. Արտակ Զաքարյան

Ապրիլ 16,2026 12:04 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ ամերիկյան The Times-ի՝ Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում:
ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ տեղակայելու պարագայում՝ ՌԴ-ն կարող է այն պայթեցնելիս անջատել մինչև 10,000 արբանյակ: Այսինքն՝ տիեզերքում առկա բոլոր արբանյակների շուրջ 80%-ը:

Ռուսաստանի կողմից «տիեզերական Պերլ Հարբոր» ստեղծելու նպատակով ուղեծրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունը լուրջ մտահոգության աղբյուր է դարձել: Տիեզերքում հնարավոր միջուկային պայթյունը կարող է ոչնչացնել մեծաթիվ արբանյակների միասնական համակարգերը, ինչն ամբողջ աշխարհում կհանգեցնի ռազմական հետախուզության, կապի, ինտերնետի և GPS նավիգացիոն համակարգի անվերականգնելի խափանումներ:

Դատելով վաշինգթոնյան արձագանքներից՝ ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930