Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում վեհաժողովի ընթացքում հայ պատգամավորները Կանադայի պատվիրակության հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի հնարավորությունները

Ապրիլ 16,2026 12:08 Share

Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 15-ին հանդիպել են Կանադայի պատվիրակության ղեկավար Ռոբ Օլիֆանթի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կանադայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու ընդգծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական համագործակցության կարեւոր դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Կանադայի Խորհրդարանական կենտրոնի իրականացրած «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագիրը՝ նշելով դրա կարեւոր նշանակությունը Հայաստանի՝ որպես նոր ժողովրդավարության կայացման եւ զարգացման համար:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային կապուղիների զարգացմանը միտված նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի հնարավորությունները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքով բազմաձեւ տարանցիկ կապի ապահովմանը եւ նպաստում են տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ ինտեգրման ամրապնդմանը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա:

Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ ընդգծել տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու ժողովուրդների:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930