Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր այդ ընտրական սուբյեկտի օգտին իրականացնել ընտրողի խրախուսում». Էդգար Ղազարյան

Ապրիլ 16,2026 15:44 Share

«Այսօր երկու տոն է նշվում՝ ոստիկանության եւ հայ կինոյի օրը: Այս երկուսի համադրությամբ՝ ստացվում է, որ այս իշխանությունների օրոք կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է ոստիկանության եւ իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա: Ստեղծագործական կինո չեն կարողանում նկարել, մեզ սարքել են դերասան, իրենք էլ իրենց համար կինոներ են նկարում: Ռեժիսորը անտաղանդ է՝ Փաշինյանն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում իրավապահների իրականացրած խուզարկություններին եւ կուսակցության 15 թիմակիցների բերման ենթարկելու դեպքերին:

Էդգար Ղազարյանը հեգնեց՝ արդեն մի քանի օր է, ինչ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ. «Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ չի ներկայացրել: Այս պահի դրությամբ՝ միակ քաղաքական ուժը, որ հայտ է ներկայացրել՝ ՔՊ-ն է: Եթե որեւէ ընտրողի հիմա հնարավոր է կաշառք տալ, խրախուսել ընտրություն անելու համար, դա պետք է լինի միայն ՔՊ-ն: Եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր այդ ընտրական սուբյեկտի օգտին իրականացնել ընտրողի խրախուսում: Եթե ենթադրենք ինչ-որ բան վերցրել է, գնա ո՞ւմ ընտրի, եթե ում պետք է ընտրի, նա դեռ չկա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930