Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն ամուր կանգնած է կինոյի ոլորտի կողքին. Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 16,2026 14:42 Share

Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կինոգործիչներին Հայ կինոյի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համատեղ իրականացրած ծավալուն աշխատանքի համար, որի արդյունքում կինոոլորտում արձանագրվել են մեծ ձեռքբերումներ և հաջողություններ։

Հանդիպման ընթացքում նախարարը կինոգործիչների հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել օրենսդրական բարեփոխումների լավարկմանը և առաջարկել՝ պարբերական համդիպումների ձևաչափով համատեղ քննարկել գույքագրված հարցերն ու առաջարկությունները:

Նա նշել է, որ պետությունն ամուր կանգնած է կինոյի ոլորտի կողքին՝ ընդգծելով, որ պետական աջակցության ծրագրերն այս տարի նշանակալի աճել են. ոլորտին ուղղվել են 1 միլիարդից ավելի հատկացումներ: Խոսելով կինոոլորտի հաջողությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում հայ կինոգործիչների գրանցած հաջողությունները: Այդ համատեքստում նա անդրադարձել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2026 թվականին ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930