«Փաստինֆո». Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն պարզաբանել է Հայաստանից որպես Ադրբեջան արտահանում ներկայացված ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Կոմիտեն Minval Politika-ին հայտնել է, թե այս տարվա մարտին Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծվել է 960 դոլար արժողությամբ վարդեր։
Ադրբեջանական գերատեսչությունը պարզաբանում է, որ բեռնափոխադրումը տարանցիկ անցել է Հայաստանի տարածքով։ «Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» 3.3 բաժնի համաձայն՝ այն երկիրը, որի տարածքով իրականացվում է ապրանքների տարանցումը, համարվում է գործընկեր երկիր ներմուծման ժամանակ։
Հետևաբար, այս վարդերը վիճակագրության մեջ գրանցվել են որպես Հայաստանից ներմուծված, նշել է Ադրբեջանի մաքսային կոմիտեն։


















































