Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա. Աշոտյան

Ապրիլ 16,2026 17:56 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա

Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից մեկում։

Ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից՝ ելնելով Հայաստանի հետաքրքրություններից։

Առաջինը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», այս անգամ ևս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության պահանջ կամ մտահոգություն, հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հետ կապված որևէ ակնարկ կամ երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղղված եվրոպական մտահոգություն և պահանջ այդ զեկույցում չկա։

Երկրորդը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», չկա նաև Թուրքիային ուղղված որևէ պահանջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնեմ, որ «Սերժի ժամանակ» Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնվում էր անգամ որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար։

Երրորդը։ Եվրոպական Միության անհանգստությունը, այնուհանդերձ, պահպանվում է Կիպրոսի խնդրի առնչությամբ թուրքական քաղաքականության մասով, ինչպես նաև թուրք-հունական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասով։

Չորրորդը։ Թուրքիայի համապատասխանեցումը Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությանը հասել է պատմական նվազագույնի՝ ընդամենը 4 տոկոսի։ Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող կառավարիչների պարագայում այդ համապատասխանությունը 30 % ավել է։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակել է և շարունակելու է իրականացնել բացառապես սեփական շահերից բխող արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որի պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը բացառապես կախված է լինելու հենց թուրքական շահից։ Էլ չեմ ասում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գրեթե զրոյացած ջանքերը Հայաստանի գործող ռեժիմի կողմից։

Հինգերորդը։ Հատկանշական է նաև, որ զեկույցի մի մեծ հատված վերաբերում է Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական մրցակիցների հետապնդման, քաղաքական բանտարկյալների և այլ բազմաթիվ հակաժողովրդավարական զարգացումներին։

Այսինքն՝ Եվրոպական միությունը, երբ իրեն պետք է, լավ էլ տեսնում է խնդիրներ այլ պետություններում, որոնք կապված են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ժողովրդավարական հետընթացների հետ։

Հայաստանի պարագայում այդ ամենի մասին նրանք շարունակում են ցինիկաբար լռել, թեպետ Հայաստանի ներկայիս կառավարիչը իր ձեռագրով և ռեպրեսիաների ուժգնությամբ այլևս շատ քիչ է տարբերվում Էրդողանից, ում եվրոպացիք պարբերաբար դասում են ավտոկրատների շարքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930