Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ մղել արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ այս անգամ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորի օգնությամբ։
Երեք օր առաջ՝ հունիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանի իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմը Ադրբեջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է.
«Արևմտյան Ադրբեջանի հարցը միայն աշխարհագրական խնդիր չէ։ Դա հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադարձի իրավունքի հարցն է։ Մենք գիտենք, որ ամբողջ պատմության ընթացթում, այն տարածքներում, որոնք այսօր կոչվում են Հայաստան, ապրել են ադրբեջանցիներ։ Այդ աշխարհագրական տարածքը, որ սկսվում է Իրանից ու հասնում է մինչև Գյոչյա, Զանգեզուրից մինչ Դարալագյազ, մեր պատմական ու հոգևոր ժառանգության անբաժան մասն է։
Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը հիմնված է ոչ թե վրեժի, այլ իրավունքի ու խաղաղության վրա»։
Կարդացեք նաև
Սա ասելով՝ Թուրքիայի գործող պատգամավորը նշել է, որ հետևաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ռևանշիստական չէ։
Վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանի կողմից հակահայկական այս ծրագրի իրականացումը համակարգվում և վերահսկվում է Թուրքիայի կողմից, ինչի մասին է վկայում նաև վերոնշյալ ելույթը։


















































