Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարզերից շատերում քվեարկության մասնակցության ավելի բարձր տոկոս է գրանցվել, քան Երևանում․ ԿԸՀ-ն ամփոփում է

Հունիս 07,2026 21:30 Share

Այս պահին ԿԸՀ-ում ամփոփվում են ՀՀ ԱԺ ընտրությունների մասնակցության նախնական տվյալները։ ԿԸՀ-ում ասուլիսին հետևում է նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց․ «ՀՀ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող՝ ընտրություններին մասնակցությունը 58,97 տոկոս»։ Նաև մասնակցության տվյալներ ներկայացրեց՝ ըստ մարզերի․ «Երևանում քվեարկության իրավունք ունեցող 849 հազար 488 անձանցից քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643 ընտրող կամ 58,46 տոկոս։ Արագածոտնի մարզում 113 հազար 441 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 69 հազար 993 ընտրող՝ 61,70 տոկոս, Արարատի մարզում 220 հազար 167 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 131 հազար 819-ը՝ 59,87 տոկոսը, Արմավիրում 226 հազար 337 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել են 126 հազար 302 ընտրողներ՝ 55,80 տոկոս, Գեղարքունիքում մասնակցության տոկոսը կազմել է 54,60 տոկոս, Լոռու մարզում՝ 58․59 տոկոս, Կոտայքի մարզում՝ 61,66 տոկոս, Շիրակում՝ 55,46 տոկոս, Սյունիքում՝ 66,67 տոկոս, Վայոց ձորում՝ 65,63 տոկոս։ Տավուշի մարզում՝ 63,40 տոկոս»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930