«Հոսանքազրկումները որևէ կերպ չեն կարող ազդել ո՛չ քվեարկության ընթացքի, ո՛չ քվեարկության արդյունքների ամփոփման վրա»,- ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց նաև, որ բոլոր ընտրատեղամասերին տրված են հատուկ լեդ լամպեր՝ երկուական․ «Դրանք տասը ժամ ուժեղ լուսավորություն են ապահովում, էլ չասեմ ժամանակակից հեռախոսները։ Մեր նույնականացման սարքերը գործում են առանց սնուցման մարտկոցների։ Բոլոր տեղամասերում, որտեղ ուղիղ հեռարձակում իրականացվում է, տեսախցիկները մարտկոցներով ապահովված են։ Նույնիսկ, եթե այդ տարածքը հոսանքազրկվում է, և հեռարձակումը մենք չտեսնենք, ձայնագրությունը, միևնույն է, ընթանում է»։ Այն ահազանգի առիթով, որ մի կին տրցակով քվեաթերթիկներ է դուրս բերում, Վահագն Հովակիմյանն ասաց․ «Նա անհայտ կին չի եղել՝ 34 ԸԸՀ նախագահն է եղել։ Այս խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք»։
Լրագրողների փաստմանը՝ այն, որ տեսանյութում երևում է, որ ՔՊ-ի ծալված քվեաթերթիկները հանձնաժողովի նախագահը համարեց վավեր, արդյոք դա նշան չէ՞, թե ես ընտրել եմ ՔՊ-ին, Վահագն Հովակիմյանն արձագանքեց․ «Ըստ Ձեզ՝ ծալված քվեաթերթիկը վավեր չպիտի՞ համարվի։ Այն, ինչ փոխվել է ԸՕ-ով, վերաբերվում է այլ իրին և մեկից ավել քվեաթերթիկներին։ Եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան կա, թող դա արձանագրվի, մենք կնայենք, բայց չի կարող նման բան լինել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































