Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի շտաբ գնալու համար ուսուցչին ազատել են աշխատանքից. «Հրապարակ»

Ապրիլ 16,2026 22:02 Share

Արարատի մարզի Արարատ գյուղի դպրոցի աշխարհագրության և ռազմագիտության ուսուցիչ Արտակ Մնացականյանին հորդորել են ազատման դիմում գրել և դպրոցից հեռանալ, քանի որ վերջինիս տեսել են, թե ինչպես է մտնում «Առաջարկ Հայաստանին» ուժի նախընտրական շտաբ, պարզել են, որ ԲՀԿ անդամ է եւ աշխատում է իր կուսակցության համար։ Տեսնողը նկարել է ուսուցչին՝ Գագիկ Ծառուկյանի շտաբ մտնելիս, ներկայացրել քաղաքապետարան կամ մարզպետարան, այնտեղից էլ հրահանգել են դպրոցի տնօրինությանը, որ Մնացականյանը չպետք է աշխատի: Դե իսկ տնօրենն էլ առաջարկել է նրան դիմում գրել՝ գնալ։

Արտակ Մնացականյանը մեր տեղեկությունները հաստատեց, «Հրապարակի» հետ զրույցում ասելով. «Ես աշխատում եմ Արարատ գյուղի դպրոցում` աշխարհագրության և պատմության ուսուցիչ: Ինձ համար կարմիր գիծ է դպրոցում քաղաքական քարոզչություն անելը, նման բան երբեք չի եղել, ես իմ աշխատանքն եմ կատարել բարեխղճորեն, սակայն քանի որ ՔՊ-ական չեմ, այլ ԲՀԿ-ական եմ, ինձ փաստի առաջ են կանգնեցրել, ասում են՝ պետք է հեռանամ դպրոցից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930