Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար անընդունելի է՝ քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են ընտրությունների, անհաղորդ են հասարակությունից եկած արձագանքներին»․ Հայկ Դորունցը՝ իրենց չարձագանքած ուժերի մասին

Ապրիլ 17,2026 13:52 Share

«27 ուժերից 20-ն են պատասխանել մեր հարցերին։ 20 քաղաքական ուժերից 18-ն այս կամ այն չափով դրական է անդրադարձել․ շեշտադրում է եղել այն հարցի վրա, որ մեզ անհրաժեշտ են փոխզսպման մեխանիզմներ, և իշխանափոխությունից հետո միանշանակ նման սահմանադրական փոփոխությունների գնալու են։ Մեծ մասը չի բացառել, որ սահմանադրական նոր կարգի բարձրացման պարագայում պետք է բարձրացնել արտահերթ ընտրությունների հարցը»,-Սահմանադրական դատարանի դիմաց Հանրային դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իշխանությունների հակակշռման համար» Հանրային դաշինքի անդամ Հայկ Դորունցը։

Նա նշեց, որ քաղաքական ուժերին հստակ հարցեր են հղել․ «Մենք հստակ դիրքորոշում ենք ուզում ստանալ քաղաքական ուժերից հետևյալ հարցերի հետ կապված՝ արդյոք տվյալ քաղաքական ուժը համարո՞ւմ է, որ գործող քաղաքական համակարգը և սահմանադրական կարգը հանգեցնում են իշխանության գերկենտրոնացման, եթե այո, ի՞նչ լուծումեր են տեսնում, ընդունելի՞ են համարում սահմանադրական փոփոխությունների ներկայիս օրակարգը և ի՞նչ մոտեցում ունեն դրանց լեգիտիմության, հանրային վերահսկողության և իրական նպատակների հետ կապված, ինչպիսի՞ տեսլական ունեն հակակշիռների ինստիտուցիոնալ վերահսկողության և քաղաքական մրցակցության վերականգնման կամ ամրապնդման ուղղությամբ, ի՞նչ ժամկետներ են նախատեսում սահմանադրական փոփոխությունների կամ ԸՕ փոփոխությունների կատարման համար, արդյոք դիտարկո՞ւմ են արտահերթ ընտրություններ կազմակերպումը՝ այդ սահմանադրական փոփոխությունների իրականացման հետ»։

Հայկ Դորունցն ասաց, որ իրենց չեն արձագանքել «Արդար Հայաստանը», «Մեր ձևով շարժումը», «Միասնության թևերը», ԲՀԿ-ն։ Ըստ նրա՝ կարևոր է իրենց համար հասկանալ, թե այս ուժերը, եթե գան իշխանության, շարունակելո՞ւ են սուպերվարչապետական կառավարման համակարգը․ «Ինձ համար անընդունելի է՝ քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են ընտրությունների, անհաղորդ են հասարակությունից եկած արձագանքներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930