«Չեն ուզում մասնակցեմ ընտրական գործընթացներին անձամբ»,- դատարանի դահլիճում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով իր կալանքը ևս երեք ամսով երկարացնելու որոշումը։
Նա կարծում է, որ իշխանությունը վախենում է, որ իր մասնակցությունը ընտրական գործընթացին իր ղեկավարած ուժին ավելի մեծ հաղթանակ կբերի։
Գնահատելով դատարանի որոշումը՝ նա ասաց․ «Այս իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել: Ինչ սպասում էինք, այն եղավ»։
«Մենք մեր հաղթանակի հնարավորությունները գնահատում ենք ուղիղ 100 տոկոս: Այլ կերպ լինել չի կարող: Միայն առաջ»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ եթե ընդդիմությունը գա իշխանության, պատերազմ կլինի, Սամվել Կարապետյանն ասաց. «Նա բուժման կարիք ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































