Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խաղաղությունը նման է Հայաստան-Ադրբեջան իբր սկսված ապրանքաշրջանառությանն ու առեւտրին». Դերենիկ Մալխասյան

Ապրիլ 18,2026 09:30 Share

«Նիկոլ Փաշինյանը հունվարից հետո ուղեղների լվացմանը միտված ագրեսիվ քաղաքականություն է սկսել վարել՝ համոզելով, որ իրականում գոյություն ունի խաղաղություն եւ իրենց վերարտադրության դեպքում այդ խաղաղությունը պահպանվելու է։

Ես մի պարզ իրողություն նշեմ։ Մեր խաղաղությունը նման է Հայաստան-Ադրբեջան իբր սկսված ապրանքաշրջանառությանն ու առեւտրին։ Իրենք այնտեղից մեր վրա ծախում են, ասենք, մի քանի միլիոն դոլարի բենզին, դրանով փող են աշխատում եւ հավանաբար այդ փողն ուղղում են զենք ձեռք բերելուն Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու համար։ Իսկ Հայաստանից, վերջերս հրապարակվեց մամուլում, ապրանք են ծախել Ադրբեջանին ընդամենը $ 950-ի։ Այն էլ, ինչքան ես տեղեկացա, հոլանդական վարդեր»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում՝ ներկայացնելով գործող  իշխանության խոստացած խաղաղության իրական նկարագիրը;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930