Լրահոս
Օրվա լրահոսը

Հորմուզի նեղուցն այսօր երեկոյան կրկին փակվել է․ Վարդան Ոսկանյան

Ապրիլ 18,2026 23:18 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հայտարարություն, որ Հորմուզի նեղուցն այսօր երեկոյան կրկին փակվել է։

Ըստ այդ հայտարարության՝ ԱՄՆ-ն չի կատարել իր պարտավորությունները, և շարունակել է Իրանի ծովային շրջափակումը, ուստի յուրաքանչյուր նավ, որը Պարսից և Օմանի ծոցերի ջրերում կփորձի մոտենալ նեղուցին կամ անցում կատարել դրանով, կդիտարկվի որպես «թշնամու հետ համագործակցող» և կդառնա իրանական հարվածի թիրախ։

Շաբաթներ առաջ գրել էի, որ Իրանի դեմ այս պատերազմի հիմնական խնդիր է դառնում Հորմուզի նեղուցը, բայց իրանական կողմն ունի լարվածության աստիճանը բարձրացնելու ևս մեկ հնարավորություն՝ Եմենում իր դաշնակից «Անսարալլահի» (հութիներ) միջոցով սահմանափակելու Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930