Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 1.7 միլիոն քաղաքացի ապահովագրված է․ ամփոփվել են Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին 100 օրվա արդյունքները

Ապրիլ 18,2026 23:59 Share

«Այսօր ամփոփում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին 100 օրվա արդյունքները։ Այս ժամանակահատվածը մի ճանապարհի սկիզբ է, որը էապես փոխում է մեր երկրի առողջապահական համակարգը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ժամանակ է պետք, որ ժողովուրդն իր վրա զգա այս բարեփոխման արդյունքները և գոհ լինի, որ, ի վերջո, երկար տարիների սպասված երաշխիքը պետությունն իրեն մատուցում է»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը խորհրդանշող միջոցառման ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումը հնարավոր է դարձել նախ ՀՀ վարչապետի քաղաքական կամքի, պետական համակարգի կուռ աշխատանքի, թվային և օրենսդրական դաշտի, բժշկական կենտրոնների, բժիշկների, բուժքույրերի, պետություն – մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Եվ, որ պակաս կարևոր չէ` Հայաստանի ամեն քաղաքացի, ամեն հարկ վճարող իր բաժին ներդրումն ունի այս մեծ բարեփոխման իրականացման գործում: Նախարարը նշել է, որ առաջիկա տարիների հանձնառությունն է լինելու կառուցել էլ ավելի կայուն, էլ ավելի ընդգրկուն ապահովագրական համակարգ:

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության առաջին 100 օրվա հիմնական վիճակագրական ցուցանիշները։ Մասնավորապես` արդեն ավելի քան 1.7 միլիոն քաղաքացի ապահովագրված է, ապահովագրական փաթեթը ներառում է շուրջ 2400 ծառայություն, իսկ առաջին երեք ամիսներին իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։

Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցներից բարձրաստիճան հյուրեր և բժշկական համայնքի ու միությունների ներկայացուցիչներ։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930