«Տհաճ դեպք ենք ունեցել աղբավայրում, խնդրում եմ տեղեկացնել մանրամասները »,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը` հետաքրքրվելով ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունով:
Նրան հայտնեցին, որ սանհանգույցում տարօրինակ հոտ է տարածվել, տնօրենը ներս է մտել, փորձել է պարզել՝ դա ինչով է պայմանավորված, ու հենց լույսը վառել է, պայթյուն է եղել, այժմ նա եւ մեկ այլ աշխատակից գտնվում են հիվանդանոցում՝ կայուն ծանր վիճակում:
«Ուզում եմ հասկանալ, թե ինչպես է դա եղել»,-նորից հարցրեց Ավինյանը: Քաղաքապետին պարզաբանեցին, որ սանհանգույցի հատվածում կոյուղագծի միջոցով բիոգազ է կուտակվել, որն էլ դարձել է պայթյունի պատճառ:
Կարդացեք նաև
«Սա նշանակում է, որ մենք ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացնենք աղբավայրի բոլոր հատվածներում, որտեղ նմանատիպ վտանգ կա: Շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի, բայց կարող էին լինել զոհեր: Այսինքն, սա բավականին վտանգավոր միջավայր է, պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինեն աղբավայրի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































