Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ. դատախազության՝ հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Ապրիլ 20,2026 18:04 Share

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության  հերթական հայցը: Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ,  տրամադրվել է կատարողական թերթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930