Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նկատմամբ կա քաղաքական սևեռվածություն»․ Նարեկ Սամսոնյան

Ապրիլ 20,2026 22:02 Share

«Մեր գործունեությունը խուլիգանական դրդում չի ենթադրում։ Նույն յութուբում կան միլիոնավոր դիտումներ ունեցող տեսանյութեր՝ բլոգերների, ռեփերների, որտեղ ուղիղ սեռական հայհոյանքներ են հնչում՝ առանց 18+ գրելու․․․ Մեր նկատմամբ կա քաղաքական սևեռվածություն, ուղիղ հետապնդումներ, որի պատճառով մենք մեկ անգամ անիմաստ տեղը հայտնվել էինք բանտում՝ ոչ մի բան չարած լինելով»,- դատարանում հայտարարեց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ իրենց հաղորդման մեջ խուլիգանության դրվագներ չկան, ոչ էլ ինչ-որ մարդկանց նվաստացնելու-նսեմացնելու դեպքեր կան։

Նարեկ Սամսոնյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իրենք հաղորդման ընթացքում պատասխանել են պաշտոնական անձի հայտարարություններին՝ անգամներով ավելի ոչ պատշաճ, մինչդեռ դրանք խուլիգանություն չեն որակվում։ Նարեկ Սամսոնյանը նաև ասաց, որ իրենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ են, այլ մարդիկ, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում։

Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում, Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները։

Hearings in the case of Narek Samsonyan and Vazgen Saghatelyan (the Imnemnimi-2 case) are underway at the Avan branch of the Yerevan Criminal Court. Yerevan, Armenia

Դատարանն այսօր սկսեց դիտարկել «Իմնեմնիմի» փոդքաստի վիճելի թողարկումից հատվածներ, որի ընթացքում հեղինակները, ըստ մեղադրանքի, հնչեցրել են օրենքի հետ խնդիր ունեցող հայտարարություններ։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այս ամենը հետևեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ու դրա արձագանքներին։

Գործով մյուս մեղադրյալ, փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն էլ իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վիճելի հաղորդման ընթացքում իրենք ոչ նորմատիվ լեքսիկոն չեն օգտագործում, անգամ այն դրվագներում, երբ խոսում են Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի մասին։

Հավելեց՝ պատահում է, որ Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս ինքը օգտագործում է ոչ նորմատիվ լեքսիկոն, բայց պարտադիր չէ, որ միշտ օգտագործի և միտումնավոր օգտագործի։

Մեղադրող դատախազը պնդեց, ինքը մի քանի ժամ և տարբեր հաղորդումներ դիտել է, և Ալեն Սիմոնյանի նկատմամբ մի քանի անգամ հնչում են ոչ պատշաճ հայտարարություններ։ Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ փոդքաստի հեղինակները պատասխան են հնչեցնում․ «Հո էդպես չի՞։ Դե ասեք՝ սկզբից ով և ում ինչ է ասել, հետո՝ ով և ում է պատասխանել»։

Վազգեն Սաղաթելյանը տարակուսեց՝ սկիզբը ո՞րն է․ հետ գնան ութ տարի և սկսեն այդտեղից, թե՝ Արցախի հանձնումից։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930