Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակության 70 %-ը ընդդիմադիր հայացքների տեր է։ Եվ եթե մեկը ցանկանար փող բաժանել, վայրկյանական դա բոլորին հայտնի կդառնար». Նարեկ Կարապետյանը իբրեւ թե փող բաժանելու մեղադրանքի մասին

Ապրիլ 21,2026 08:30 Share

«Ասեմ մի շատ կարեւոր բան։ Մեր հասարակության 70 %-ը ընդդիմադիր հայացքների տեր է։ Եթե Հայաստանում մեկը ցանկանար ձեր ասածը անել, վայրկյանական դա բոլորին հայտնի կլիներ»,-պատասխանելով Armenia TV-ի «Ընտրության ժամը» հաղորդաշարի հարցին, թե Հակակոռուպցիոնը մի քանի ձայնագրություն էր հրապարակել, որոնց հիման վրա իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներից եղան ձերբակալվածներ եւ իշխանությունը իրենց մեղադրում է, թե «Ուժեղ Հայաստանում» փող են բաժանում, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Բերեմ Գոհար Ղումաշյանի օրինակը, որին 104-ամյա պատերազմի վետերանի հետ ծննդի նվեր անելու մասին խոսելու համար կալանավորել էին։ Ունենք ուրիշ դեպքեր, երբ գրանցված աշխատողի օֆիցիալ աշխատավարձը ներկայացնում են որպես շահագրգռելու փորձ»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930