Լրահոս
Օրվա լրահոսը

Ասացի՝ այո, որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, ես էլ կմիանամ ԱԺ ընտրություններին. Ազատ Արշակյան. «Հրապարակ»

Ապրիլ 21,2026 11:34 Share

Օրերս տեղի է ունեցել Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում, օրենքի պահանջի կատարմամբ` հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին 30 անունները:

Ցուցակում ընդգրկված են նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: «Հրապարակը» զրուցել է նրա հետ:

– Ինչպե՞ս որոշեցիք միանալ այս թիմին եւ մասնակցել ընտրություններին: Դուք մոտ 30 տարի պատգամավոր չեք եղել, որեւէ կուսակցության անդամ չեք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից:

– Պատմությունը գալիս է Եվրաքվեից: Այդ ժամանակ դեռ ինձ հրավիրեցին կուսակցությունների ղեկավարները` Խզմալյանը, Խուրշուդյանը, Բաբաջանյանը եւ Սարգսյանը եւ ասացին իրենց նախաձեռնության մասին, ես էլ նրանց սիրով աջակցեցի: Հետո գաղափար առաջացավ, որ այդ թիմը պետք է նաեւ ԱԺ ընտրություններին մասնակցի: Սկզբում ես ինքնաբացարկ հայտնեցի, ասացի, որ տարիքս առած մարդ եմ, հավես չունեմ եւ այլն, սակայն ամիսներ անցան, Հովսեփ Խուրշուդյանն ու Տիգրան Խզմալյանն ինձ ասացին, որ իզուր եմ հրաժարվում, քանի որ խմբով ունենք որոշակի վարկանիշ: Ես ասացի` այո, որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, ես էլ կմիանամ ԱԺ ընտրություններին: Արամ Սարգսյանն ինձ հետ քննարկում ունեցավ եւ ասաց, որ Եվրաքվեում ստացված արդյունքը չի ստացվի ԱԺ-ի պարագայում, եթե բոլորս միասին մասնակցենք ընտրություններին: Նա ասաց, որ մեր համակիրները շատ տարբեր են, եւ միասին լինելով ավելի շատ կորցնում ենք, այլ ոչ թե շահում: Նա ասաց, որ մենակ է գնալու ընտրություններին: Պայմանավորվեցինք, որ իրար չենք խանգարելու:

– Ի՞նչը միավորեց ձեզ` հակառուսականությո՞ւնը:

– Ոչ թե հակառուսականությունը, այլ` ԵՄ-ն մեզ միավորեց, հակառուսականությունն ածանցյալ է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930