Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր քաղաքական միջավայրից ուզում ենք աղբը հեռացնել. Արման Բաբաջանյան

Մայիս 22,2026 21:44 Share

«Մարտունակ բանակ պետք է ունենանք, այդ բանակը օդից չի լինելու, մենք պետք է վճարենք մարտունակության համար: Հիմա կռիվը ուրիշ դաշտում է, պատերազմը ուրիշ հարթությունում է՝ քաղաքական: Այնտեղ պետք է կռիվ տանք, այնտեղ պետք է ուժեղ լինենք, դիվանագիտության մեջ պետք է ուժեղ լինենք, մեր ուղեղին զոռ պիտի տանք: Եթե երկրում չկարողացանք արդարություն հաստատել, մենք խաղաղություն չենք ունենալու: Եթե չենք կարող մեր երկրում կարգ ու կանոն, արդարություն հաստատել, ո՞նց ենք կարողանալու հարևանների հետ խաղաղություն հաստատել»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

Նա նաև հայտնեց, որ գործի գիտակ թիմ ունի. «Ես Քոչարյանի օրոք եմ ազատազրկվել, Ազատ Արշակյանը մի քանի անգամ…»:

Բաբաջանյանի խոսքը շարունակեց Արշակյանը. «Մենք հավատարիմ ենք, դրա մասին է խոսքը: Չենք խոստանում բաներ, որ չենք կարող անել: Մենք ասում ենք՝ ծառայելու ենք մեր ժողովրդին ու հայրենիքին, ես գրավ եմ դնում իմ անունը, արժանապատվությունը, հավատացնում եմ՝ ծառայելու ենք մեր հայրենիքին»։

«Հները երբեք չգան առաջ»,- Բաբաջանյանին դիմեց մի քաղաքացի և ի պատասխան լսեց Բաբաջանյանի հավաստիացումը. «Մենք էլ այդ նպատակն ունենք, մեր քաղաքական միջավայրից ուզում ենք աղբը հեռացնել»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031