Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ. դատախազության՝ հայցը բավարարվել է

Ապրիլ 21,2026 12:32 Share

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Վճռով անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Բագրատունյաց և Մասիսի փողոցներին հարող՝ 4935 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930